Երեւանում մայիսի 11-ին ժամը 13:45-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում 28 շենքի դիմաց տեղի է ունեցել վրաերթ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 39-ամյա Սուրեն Սարգսյանը վարելով BMW-318 մակնիշի 04 ՕՍ 977 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտններ 75-ամյա Շուրա Առաքելյանին եւ 45-ամյա Անթառամ Առաքելյանին:

Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Լեւոն Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: