Իջեւանում մայիսի 11-ին Երեւանյան փողոցում գտնվող գյուղատնտեսական շուկայի հարակից տարածքում պայթել է Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Վահան Մալխասյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 58 ԼՕ 095 համարանիշի կիսաբեռնատարի գազի բալոնը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, վնասվել է մոտակայքում կայանած «Օպել» մակնիշի 21 ՏՕ 227 համարանիշի  ավտոմեքենան, իսկ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի թափքի թիթեղյա կտորները ծառերից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:

Փրկարարների ուժերով ծառերից իջեցվել են ավտոմեքենայի թափքի թիթեղյա կտորները: