Երեւան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի 15-րդ շենքի թիվ 12 բնակարանի բնակիչը մայիսի 11-ին իր բնակարանում ընկել է, կոտրել ոտքը եւ չի կարողացել բացել բնակարանի դուռը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):

Հարազատների ներկայությամբ՝ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ ոտքի կոտրվածքով հայտնաբերվել է 79-ամյա Նինա Հովհաննիսյանը, որին պարամեդիկների կողմից ցուցաբերվել է առաջին բուժ. օգնություն եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: