Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի Բ-4 թաղամասում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարակից տարածքում հրդոեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.33-ին, մարվել`13.43-ին:
Այրվել են ծառի ճյուղեր` 100 խմ:




























