Հայաստանում  համակարգիչների վրա տեղադրված չարտոնագրված  ծրագրային ապահովման առեւտրային արժեքը հասել է  23 մլն դոլարի` կազմելով 89 տոկոս: Ըստ այդմ, ծրագրահենության մակարդակով Հայաստանը 2010-ին դասվել է 110 տեղում, թեեւ 2009-ի համեմատ ծրագրահենության մակարդակը  նվազել է 1 տոկոսով:

Նման տվյալներ են ստացվել 2010 թվականի  «Ծրագրահենության վերաբերյալ համաշխարհային ուսումնասիրության» արդյունքում, որը գնահատում է ծրագրահենությունն ըստ ըստ պետությունների:

Ուսումնասիրության ընթացքում օգտագործվել է մեթոդոլոգիա , որը միավորում է 182 առանձնացված   տվյալների  մուտքեր աշխարհի 116 երկրների եւ  շրջանների համար: Այս տարվա ուսումնասիրությունը ներառում է նաեւ հանրային կարծիքի ուսումնասիրությունը , սոցիալական դրսեւորումները եւ վերաբերմունքը:

Նշվել է, որ արտոնագրված ծրագրային ապահովման ամենաշոշափելի ձեռքբերումներն են տեխնիկական աջակցության հասանելիությունը (88 տոկոս) եւ պաշտպանությունը հակերներից  եւ կեղծարարներից: