Երգչուհի Շուշան Պետրոսյանն այսօր՝ մայիսի 12-ին անսպասելիորեն հրաժարվեց մասնակցել հրավիրված մամուլի ասուլիսին՝ նեղանալով, որ իր համար նախօրոք աթոռ չի դրվել:

«Չէի՞ք նախատեսել, որ գալու էի։ Հյուրերին այսպես չեն դիմավորում»,- ասաց նա եւ շրջվեց՝ հեռանալու համար:

Երբ ասուլիսը վարող աղջիկն ասաց, որ շուտով աթոռ կբերի եւ երգչուհուն խնդրեց վերադառնալ՝ պատճառաբանելով, որ ինքն աթոռ չի դրել, որովհետեւ չի իմացել՝ հաստա՞տ գալու է արտիստը, թե` ոչ, Շուշան Պետրոսյանը նկատեց. «Ինչպե՞ս թե չեք իմացել»,- եւ դուռը շրխկացնելով՝ հեռացավ ակումբից:

Չօգնեց նաեւ երգահան, ասուլիսի մյուս բանախոս Արթուր Իսպիրյանի խնդրանքը։ Երգչուհին այդպես էլ անհաղորդ մնաց դրան: