Երեւանում մայիսի 11-ի գիշերը Րաֆֆիի փողոցից բերման է ենթարկվել 19-ամյա Սամվել Ս.-ն, որը մայիսի 11-ից հետախուզվում էր ավազակության մեջ, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 24-ամյա Լուսինե Բ.-ի նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Լուսինե Բ.-ն բնակարանի դռան զանգը լսելով՝ բացել է դուռը, եւ Սամվել Ս.-ն, հրելով նրան, մուտք էր գործել բնակարան ու դանակի սպառնալիքով գումար պահանջել, սակայն Լուսինե Բ.-ի աղմկելուց հետո ոչինչ չհափշտակելով՝ դիմել էր փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ Սամվել Ս.-ն տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: