«Ժամանակ»-ի տեղեկություններով, մայիսի 3-ին հերթական դեպքն է տեղի ունեցել Հադրութի զորամասերից մեկում: Ժամկետային զինածառյող Ա. Աղաջանյանը մարտական դիրքում գտնվելու ժամանակ ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել ինքնաձիգով: Որովայնին ստացած վնասվածքով նա ծանր վիճակում տեղափոխվել է Մարտունու զինվորական հոսպիտալ: Թե ինչու է զինվորը նման քայլի դիմել` հայտնի չէ: