Երեւանում այսօր` մայիսի 13-ին, ժամը 13.00-ին Հր.Քոչար թիվ 51 դպրոցի մերձակայքում դպրոցականները ճանապարհային ոստիկանության հետ միասին կվերականգնեն դպրոցի դիմաց գտնվող հետիոտնային անցումը:

Միջոցառումը տեղի է ունենալու ՄԱԿ-ի կողմից հռչակված «Գործողությունների տասնամյակի» մեկնարկի միջոցառումների շրջանակում:

Հիշեցնենք, որ միջոցառումներն իրականացվում են ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համատեղ ջանքերով: