Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի թիվ 122 տան առաստաղը այսօր` մայիսի 13-ի գիշերը փլուզվել է: Այդ պահին տանը մարդիկ են եղել, ովքեր վիրավորվել են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել  մեկ մարտական հաշվարկ, մարզային  փրկարական վարչության փրկարական ջոկատը եւ օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է հյուրասենյակի առաստաղը (մոտ 12 քմ մակերեսով), որի հետեւանքով արգելափակվել է միակ ելքը:

Փրկարարների կողմից  պատուհանից դուրս են բերվել 62-ամյա Ռուզաննա Հովակիմյանը, 63-ամյա Մարգո Նահապետյանը, 66-ամյա Սամվել եւ 37-ամյա Ռուդիկ Խաչքարյանները:

Փրկարարական աշխատանքներն ավարտվել են: