Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մայիսի 12-ին մի ավտոտնակում թմրամիջոց պատրաստելու պահին հայտնաբերել են 45-ամյա Գեղամ Ա.-ին եւ 34-ամյա Արմեն Տ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոտնակից հայտնաբերվել են ներարկիչներ` տարբեր հեղուկների պարունակությամբ, դեղահաբերի դատարկ տուփեր եւ տարաներ, որոնց մեջ առկա էին յուրահատուկ հոտով հեղուկներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննութուն:




























