Ոստիկանության Շենգավիթի  բաժնի ծառայողները մայիսի 12-ին, ժամը 19.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 53-ամյա Մելքոն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ մայիսի 5-ին ընկերոջ` ոմն Հովոյի հետ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 8 շենքի մոտ, դրամապանակը գետին գցելու եւ թիրախ ընտրած անձին խաբելու միջոցով, գողացել են մի քաղաքացու դրամապանակում եղած 220.000 դրամը:

Կատարվում է նախաքննություն: