Հայաստանում մայիսի 12-13-ին արձանագրված կողոպուտի 2 դեպքից բացահայտվել է 1-ը, գողության 23 դեպքից` 20-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու` 10 եւ խարդախության  4 դեպքերն էլ բացահայտվել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 4-ական  դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 8 պատահար. 4 մարդ զոհվել է , 6-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: