Ճապոնական պատվիրակության այցն Աբխազիա չի փոփոխում Վրաստանի հանդեպ այդ երկրի կառավարության քաղաքականությունը։  Այս մասին վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությանը հայտնել են Վրաստանում Ճապոնիայի դեսպանատնից:

«Ճապոնիան  աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը»,- գործակալությանը հայտնել են դեսպանատնից:

Նշենք, որ Աբխազիայում է գտնվում ճապոնական հասարակական-քաղաքական «Իսսուի Կայիս» կազմակերպության պատվիրակությունը, որի անդամներն մայիսի 13-ին հանդիպել են Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Նուգզար Աշուբայի, վարչապետ Սերգեյ Շամբայի, ինչպես նաեւ ԱԳ նախարար Մաքսիմ Ղվինջիայի հետ: Սա անհանգստություն էր առաջացրել վրացական որոշ շրջանակներում: