Շփման գծում դիպուկահարների առկայությունը եւ փոխհրաձգությունը ռազմական ճնշման միակ միջոցն են, որը թույլ չի տալիս, որ հակառակորդի եւ միջնորդների միջեւ պատրանք ձեւավորվի, թե Ադրբեջանը հաշտվել է պատերազմում կրած պարտության հետ ու պատրաստ է որքան պետք է պահպանել ձեւավորված ստատուս-քվոն:
Այս մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը` այդպես բացատրելով Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից միջոնորդների` դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու կոչի մերժումը:
Նրա խոսքով, սակայն, պետք չէ կարծել, թե Ադրբեջանի իշխանությունն ու հասարակությունը միայն պատերազմ սկսելու մասին են մտածում: «Դա այդպես չէ, թեեւ հանրության մեջ անհանգստությունն աճում է, վճռական գործողությունների կողմնակիցների թիվը եւ նրանց ճնշումն իշխանության վրա մեծանում է: Ադրբեջանը շատ մեծ ներդրումներ է արել իր պաշտպանունակության բարձրացման համար:
Բավական է ասել, որ միայն ընթացիկ տարում այդ նպատակով հատկացվել է 3 մլրդ դոլարից ավելի: Դա ոչ միայն գերազանցում է Հայաստնի ողջ պետական բյուջեն, այլ հետխորհրդային տարածքում, չհաշված Ռուսաստանը, ամենամեծ ռազմական ծախսն է: Սակայն ռազմական գործողությունների վերսկսում առաջիկայում ես չեմ սպասում: Առաջինը` բանակցություններ են վարվում: Երկրորդը` լայնածավալ ռազմական գործողություների վերսկսման մասին որոշումը կախված է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից», - եզրափակել է նա:




























