Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար, արքայազն Ֆեյսադ բին Ֆարհանը հայտարարել է, որ պաղեստինցիների հետ խաղաղություն պետք է հաստատվի միջազգային համաձայնությունների հիման վրա՝ որպես պայման Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար, հաղորդում է AFP-ը:
Ավելի վաղ Իսրայելն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները, եւ Իսրայելը պարտավորվել է դադարեցնել պաղեստինյան հողերի անեքսիան:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել է, որ դա պատմական օր է, որը նոր դարաշրջան է բացում արաբական աշխարհի եւ Իսրայելի համար: Սակայն պաղեստինցիները մերժում են գործարքը՝ այն դավաճանություն անվանելով: Պաղեստինը հետ է կանչել ԱՄԷ-ից իր դեսպանին:





























