Ի հավելումն այնպիսի ձեռքբերումների, ինչպիսիք են iPhone-ը, iPad-ը, iTunes-ը եւ App Store-ը, Apple ընկերությունը կարող է պարծենալ եւս մեկ ձեռքբերմամբ՝ նրա արժեքը անցել է 2 տրիլիոն դոլարից՝ այն դարձնելով ԱՄՆ-ում առաջին ընկերությունը, որը հասել է նման արդյունքի, հայտնում է CNN-ը:

Ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է չորեքշաբթի օրը: Բաժնետոմսերը այս տարի աճել են մոտ 60%-ով, եւ դրանց արժեքը չի նվազում: Բացի այդ, ընկերության բաժնետոմսերը «սփլիթի»  շնորհիվ շուտով հասանելի կլինեն նաեւ միջին խավի ներդրողներին։

Այժմ ընկերության յուրաքանչյուր բաժնետոմսն արժի 470 դոլար, «սփլիթի» դեպքում դրա արժեքը կնվազի մինչեւ 117 դոլար: