Միացյալ Նահանգները նախկինի պես խորապես մտահոգված է Բելառուսի նախագահական ընտրությունների «լուրջ թերություններով», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հավելելով, որ Վաշինգտոնը սատարում է երկրում ընտրախախտումները հետաքննելու միջազգային ջանքերին:

Միացյալ նահանգները նաեւ աջակցում է ընտրությունների հետ կապված մարդու իրավունքների խախտումներին եւ «հետագա բռնաճնշումներին» առնչվող անկախ հետաքննություն անցկացնելու միջազգային ջանքերին»,- ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները աջակցում է ազատ եւ արդար ընտրությունները, որոնք սկզբունքորեն կարտացոլեն բելառուս ժողովրդի կամքը: Օգոստոսի 9-ի ընտրությունները չէին համապատասխանում այդ ստանդարտին»,- ասել է նա: