Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ պաշտպանելու են եվրոպական ինքնիշխանությունը եւ միջազգային իրավունքի գերակայությունը Միջերկրական ծովի արեւելքում:

Մակրոնը նշել է, որ երկու առաջնորդներն էլ կցանկանային ցուցադրել իրենց համերաշխությունը Հունաստանին եւ Կիպրոսին՝ շարունակելով բանակցությունները տարածաշրջանային լարվածության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ:

Մակրոնը պնդում է, որպեսզի Բրյուսելն ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի Թուրքիայի հանդեպ, հատկապես՝ արեւելյան Միջերկրածովում:

Այս ամիս, ավելի վաղ, Ֆրանսիան ուժեղացրել էր իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում՝ Աթենքի եւ Անկարայի միջեւ լարվածության պայմաններում՝ այն բանից հետո, երբ թուրքական սեյսմիկ հետազոտական Oruc Reis նավը ուղարկվել էր հունական արեւելյան կղզիների մոտ գտնվող ջրեր:

Մերկելը նշել է ընդհանուր եվրոպական դիրքի կարեւորությունը՝ Արեւելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակի հետ կապված լարվածության բազմակողմանի լուծման որոնման մեջ: