Նախատեսվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին Մոսկվայում: Այդ մասին այսօր ֆրանսիական դեսպանատանը կայացած ասուլիսում հայտարարել են ԼՂ խնդրով միջնորդները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մասնավորապես, Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հույս է հայտնել, որ Ադրբեջանում նույնպես կունենան այնպիսի կառուցողական հանդիպումներ, ինչպես Հայաստանում էր:

Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող համանախագահները հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: