Սաուդցի արքայազն Թուրքի ալ-Ֆեյսալը նշել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գինը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ դա Երուսաղեմում պաղեստինյան ինքնիշխան պետության ստեղծումն է:
Ամենայն հավանականությամբ, նա այդպես պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայից ակնկալում է, որ նա կհետեւի ԱՄԷ-ի օրինակին, որը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր է կնքել:
ԱՄԷ միայն երրորդ արաբական պետությունն է ավելի քան 70 տարվա ընթացքում, որը կարգավորել է Իսրայելի հետ հարաբերությունները: Համաձայն գործարքի, որը կնքվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ, Իսրայելը հրաժարվում է Արեւմտյան ափի հատվածի բռնակցման իր ծրագրերից:
Թուրքին նշել է, որ Սաուդյան Արաբիան Իսրայելից ավելի մեծ գին է պահանջում: «Արաբական ցանկացած պետություն, որը դիտարկում է ԱՄԷ-ի օրինակին հետեւելու հնարավորությունը, պետք է փոխարենը մեծ գին պահանջի»,-գրել է նա Asharq al-Awsat սաուդական թերթում:
Ընդ որում, նա ըմբռնումով է մոտեցել ԱՄԷ-ի որոշմանը՝ նշելով, որ Էր Ռիադի մտերիմ դաշնակիցը առանցքային պայման է ապահովել՝ Իսրայելի կողմից անեքսիայի ծրագրերի դադարեցումը:





























