Թեհրանը մշակում է մեծ հեռահարության օդային բազավորման թեւավոր հրթիռ։ Այդ մասին հայտարարել է ԻԻՀ պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Խաթամին՝ հավելելով, որ հայրենական թեւավոր հրթիռները փորձարկման փուլում են, հաղորդում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ ինքնաթիռների սպառազինության համար նաեւ մշակվում է թեւավոր հրթիռ մեծ հեռահարության։
Ընդգծելով Իրանում տարբեր թեւավոր հրթիռների արտադրության գործընթացը՝ գեներալն ասել է, որ պաշտպանության նախարարությունն արդեն ներկայացրել է «Խովեյզեք» եւ «Սումար» շուրջ 1400 կիլոմետր հեռավորությամբ թռիչքով թեւավոր հրթիռները։
Խաթամիի խոսքով՝ Իրանը տեղափոխվել է 23-րդ հորիզոնականից 14-րդն աշխարհում ամենահզոր զինված ուժերի համաշխարհային վարկանշային աղյուսակում։
Նախօրեին Իրանը ներկայացրել է մեծ հեռահարության հրթիռի երկու տեսակ, որոնք անվանվել էին ԻՀՊԿ ուժերի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի եւ Իրաքի Ազգային մոբիլիզացիոն ձեւավորումների փոխհրամանատար Աբու Մահդի ալ





























