Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Հունաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կրետե կղզում, հաղորդում է AP-ը:
Զորավարժություններն անցկացվում են Արեւելյան Միջերկրածովում Անկարայի կողմից ածխաջրածինների պաշարներ գտնելու պատճառով Աթենքի եւ Անկարայի միջեւ լարվածության ֆոնին:
Հունաստանի պաշտոնական անձինք հայտարարել են, որ զորավարժությունները կսկսվեն հաջորդ շաբաթ:
Հունաստանը ձգտում է միջազգային աջակցություն ստանալ՝ Թուրքիայի գործողությունների դեմ պայքարում:
Ավելի վաղ Անկարան նավթի եւ գազի որոնման համար հետախուզական նավ է ուղարկել Արեւելյան Միջերկրածովի ջրեր:
Ի պատասխան՝ Աթենքն այդ շրջան ռազմանավեր է ուղարկել եւ մարտական պատրաստվածության բերել իր զինվորականներին:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ջերմորեն ողջունել է Ֆրանսիայի առաջարկը՝ կապված այդ շրջանում 2 մարտական նավ ուղարկելու հետ:





























