Միացյալ Նահանգները սահմանում են մուտքի արտոնագրի սահմանափակումներ 13 իրանցինու նկատմամբ վերջիններիս կողմից «մարդու իրավունքների կոշտ խախտումների» պատճառով 1990 թվականին Շվեյցարիայում իրանցի ընդդիմադրի սպանության կապակցությամբ։

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցները սահմանվում են ընդդեմ Խոջաթոլա Խոդեի Սուրիի, որը Իրանի Էվին բանտի տնօրենն է։ Այդ բանտը դարձել է «խոշտանգումների եւ դաժան, անմարդկային վերաբերմունքի ու արժանապատվությունը նվաստացնող պատիժների հոմանիշ»։