Լիխտենշտեյնի իշխանությունները բողոք են ուղարկել ՄԻԵԴ՝ պահանջելով վերադարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Չեխիայի կողմից բռնազավթված հողերը, հայտնում է RG-ն՝ հղում անելով Financial Times- ին:
Երկու երկրների միջև տարաձայնություններ կան Լիխտենշտեյն տոհմի գույքի բռնագրավման վերաբերյալ, հիմնականում՝ Մորավիայի տարածքում: Բենեթի հրամանագրերի հիման վրա՝ Լիխտենշտեյնի իշխանները հայտարարվել են նացիստական ռեժիմի դետ համագործակցողներ:
Լիխտենշտեյնի արտաքին գործերի նախարար Կատրին Էգգենբերգերի խոսքերով՝ չեխոսլովակյան հրամանագրերի ապօրինի կիրառումը և հետևանքները իշխանության համար մնում են չլուծված խնդիր: «Բռնագրավումն առանց փոխհատուցման անընդունելի է»,- ասել է նա:
Իր հերթին, Չեխիայի արտաքին գործերի փոխնախարար Մարտին Սմոլեկը նշել է, որ գործը չպետք է ուղարկվի ՄԻԵԴ, քանի որ դատարանը չի քննարկում մինչև Մարդու իրավունքների եվրոպական բանաձեւի ընդունումը ծագած հարցերը:
Լիխտենշտեյնը վիճարկում է Չեխիայի ինքնիշխանությունը ավելի քան երկու հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, ինչը ավելի քան տասն անգամ գերազանցում է իր ներկայիս տարածքը: Այս հողերը, ի թիվս այլ բաների, ներառում են Վալտիկեի բարոկկո նստավայրը և նեոգոթական Լեդնիցե ամրոցը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:





























