Իտալիայի կառավարությունը չի դիտարկում նոր կարանտին սահմանելու տարբերակը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան։
«Մենք չենք ունենա նոր կարանտին»,-հայտարարել է Սպերանզան՝ հավելելով, որ կորոնավիրուսի կապակցությամբ ներկայիս իրավիճակը չի կարելի համեմատել փետրվարին եւ մարտին դիտարկվող իրավիճակի հետ։
«Ես լավատես եմ, բայց նաեւ զգույշ։ Մեր առողջապահության համակարգը շատ է ուժեղացել»,-ընդգծել է նախարարը։
Շաբաթ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1071 նոր դեպք, հաղորդում է Reuters-ը։
Երկրում COVID-19-ի հետեւանքով մահացել է ավելի քան 35 000 մարդ։




























