Եվրամիությունը պետք է շարունակի աշխատել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, քանի որ հենց նա է վերահսկում իշխանությունը երկրում՝ չնայած ԵՄ-ն չի ճանաչում նրա լեգիտիմությունը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը Pais պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մենք չենք ընդունում նրան՝ որպես լեգիտիմ նախագահ։ Ինչպես եւ չենք ճանաչում Նիկոլաս Մադուրոյին։ Այդ տեսանկյունից Մադուրոն եւ Լուկաշենկոն գտնվում են միեւնույն իրավիճակներում։ Մենք չենք ճանաչում այն, որ նրանք ընտրվել են օրինական ճանապարհով։ Սակայն, մեզ դուր է գալիս դա, թե՝ ոչ, նրանք վերահսկում են կառավարությունը, եւ մենք պետք է շարունակենք աշխատել նրանց հետ անկախ այն բանից, որ չենք ընդունում նրանց ժողովրդավար լեգիտիմությունը»,-ասել է Բորելը։





























