ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կնոջ եւ կնգա տարբերություններին:

Նա, մասնավորապես, նշել է.

«ԿՆՈՋ և ԿՆԳԱ տարբերությունը

-Կինը գնում է կինոթատրոն, սրճարան, իսկ կնիԳը սերիալ ա նայում, աչքի տակով՝ կոֆեին, ձեռի հետ էլ պատուհանից՝ հարևանի աղջկան ո՞վ տարավ, ո՞վ բերեց։

-Կինը հանգստանալու գնալուց մտածում է ինչ սիրուն շորիկ տանի, որ սիրուն ֆոտոսեսիա անի, իսկ կնիԳը մաքսիմում գնում ա պանսյոնատ ու մտածում ա հետը ինչ կարա վերջում բերի պանսյոնատից, ասենք` փոքր շամպուն, կամ ՝ ադնառազվի չստիկ։

-Երեխան երբ պատուհանից ա տուն մտնում ի՞նչ ա ասում կինը, վայ, իմ ճարպիկ բալիկ, իսկ կնիԳը` քոքդ կտրվի, գողերին ճամփա ե՞ս ցույց տալիս։

-Կնոջ երեխային երբ դրսում նեղացնում են, ասում է` ոչինչ բալես, հետո նորից կբարիշեք, բան չկա։ Իսկ երբ կնԳա երեխային են բան ասում, ինքը էդ չի մարսում, հագնումա չստերը ու իջնում դուրս՝ 5 տարեկան երեխաների հետ ռազբոռկի`աձին նա աձին։

-Կնոջ երեխան երբ վախերա ունենում, տանում են հոգեբանի մոտ։ Իսկ ԿնԳա երեխային`մոմ թափող Գրետի մոտ։

-Կինը գիրք է կարդում։ Իսկ կնիԳը` մարդու սմս-ները։

-Եվան կինա եղել։ Եթե կնիԳ լիներ, էդ խնձորը չէր ուտի, այլ տեղում կամպոտ կաներ։

- Ինչ եմ ուզում ասել, հարգելի տղամարդիկ, սիրեք ձեր կանանց, որովհետև չսիրված կնոջից դեպի կնիԳ ընդամենը մեկ քայլ ա։

P.S. Անհայտ հեղինակ, բայց լավն ա: