Մինսկում ձերբակալել են ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամներ Սերգեյ Դիլեւսկիին եւ Օլգա Կովալկովային, հաղորդում է խորհրդի մամուլի ծառայությունը:

Ձերբակալության կադրերը հրապարակել է «Բելսատ» հեռուստաալիքը:

Նրանց ձերբակալել են վարչական գործի շրջանակում: