Օգոստոսի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի շուկայի մի տաղավարից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է փող, նույնականացման եւ բանկային քարտեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Նոր Նորքի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: