Օգոստոսի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգած կինը հայտնել էր, որ իր խանութից գողություն են արել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի բջջային հեռախոսների եւ աքսեսուարների ու լազերային սկավառակների խանութ-սրահից բջջային հեռախոս է գողացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Օգոստոսի 22-ին 42-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Պիոներական եւ Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:





























