Շվեդիան միակ եվրոպական երկիրն է, որտեղ ինքնամեկուսացում չեն սահմանել:
Օգոստոսի 22-ի դրությամբ Շվեդիայում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքեր չեն գրանցվել: Երկրում չկան նաեւ կորոնավիրուսի երկրորդ ալիքի համար նախադրյալներ:
Պանդեմիան գրեթե որեւէ ազդեցություն չի ունեցել շվեդների կյանքի վրա: Այժմ Շվեդիայում, ինչպես միշտ, բաց են խանութները, ռեստորանները, սրճարաններն ու ոչ ոք պաշտպանիչ դիմակներ չի կրում, հաղորդում է mirnov.ru-ն:
Տնտեսական կորուստները կազմել են ընդամենը 9 տոկոս:
Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Շվեդիայի 5810 քաղաքացի, վարակվել ավելի քան 86 000-ը: Երկրի համար, որի բնակչությունը կազմում է ընդամենը 9 միլիոն, դրանք լուրջ թվեր են: Ամենից շատ տուժել են տարեցները: 100 000 բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով Շվեդիայում մահացության մակարդակն ավելի քիչ է, քան Բելգիայում, Իսպանիայում, Բրիտանիայում եւ Իտալիայում:




























