Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հետեւում է իրադարձությունների զարգացման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
«Համապատասխան կողմերի հասատման առկայության դեպքում ԿԽՄԿ-ն կսկսի գործողությունները չեզոք միջնորդի իր մանդատին համապատասխան»,-ասաց նա:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ մարտական հենակետը ստուգելու նպատակով ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել եւ մոլորվել է:
Ադրբեջանական կողմը հայտարարել է հայ սպային գերեվարելու մասին:




























