Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է սկսել՝ կապված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարման հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ն այդ հարցով կապի մեջ է երկու կողմերի կոմպետենտ կառույցների հետ: Նա նշել է, որ Կոմիտեն՝ իր մանդատին համապատասխան, այցելում է կոնֆլիկտի արդյունքում ձերբակալված անձանց, ստուգում նրանց պահման պայմանները, ինչպես նաեւ օգնում կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:
Օգոստոսի 23-ին երեկոյան սպա Գուրգեն Ալավերդյանը անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել էր եւ գերեվարվել:





























