Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունիսի 11-ից երկրի վարչապետի պարտականությունները կատարող Հուսեյն Արնուսին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել։ Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը։
«Նախագահ Ասադը համար 210 հրամանն է արձակել, որի համաձայն Հուսեյն Արնուսին հանձնարարել է ձեւավորել Սիրիական Արաբական Հանրապետության նախարարների նոր կաբինետը»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։





























