Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված՝ մեր վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100 հազարական ՀՀ դրամի չափով պարգևավճարներ հատկացնելու որոշում եմ կայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ցավոք, նրանց մեծ մասն արդեն մեզ հետ չէ, բայց ապրողներին պետք է արժանին մատուցել:

Հ. Գ. Այսօր Մեծ Հայրենականի մասնակից, ստեփանակերտաբնակ Համբարձում Բախշիյանի ծննդյան 97-ամյակն է: Այդ առթիվ, հանձնարարականիս համաձայն, նրա օջախ է այցելել իմ օգնականը և փոխանցել ջերմ շնորհավորանքներս:

Քաջառողջություն եմ մաղթում մեր բոլոր վետերաններին»,- գրել է նա։

Հարգելի ՛ հայրենակիցներ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված՝ մեր վետերաններին ծննդյան օրերի առթիվ ...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 25 августа 2020 г.