ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետք հարգի հիմնարար իրավունքները եւ հայտարարել է երկրում ճնշման համար ռազմական դաշինքը որպես առիթ օգտագործելու չարդարացված լինելու մասին, հայտնում է Reuters-ը։

«Մինսկում ռեժիմը պետք է ցուցադրի լիակատար հարգանք հիմնարար իրավունքների հանդեպ, ներառյալ խոսքի ազատության եւ խաղաղ ցույցերի իրավունքի հանդեպ»,- հայտարարել է Ստոլտենբերգը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններում։

«ՆԱՏՕ-ն տարածաշրջանում չի ծավալում իր ռազմական ներկայությունը, այնպես որ՝ խաղաղ ցուցարարների վրա ճնշում գործադրելու համար սա որպես առիթ օգտագործելու ցանկացած փորձ բացարձակապես արդարացված չէ»,- շեշտել է նա՝ հավելելով, որ ապագայի ընտրությունը պատկանում է Բելառուսի ժողովրդին։