Մինսկում հարձակում են գործել Լիբիայի դեսպանատան վրա եւ ծեծի ենթարկել ժամանակավոր հավատարմատարին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դիվանագետը գործակալությանը հայտնել է, որ դեսպանատան վրա հարձակում գործած անձինք լիբիացիներ չեն եղել:

Նրա խոսքով՝ նրանք եղել են 30-ը:

Բելառուսի իրավապահ մարմինները նրանց դեմ որեւէ միջոց չեն կիրառել: