Ֆրանսիան զգուշացրել է Բեյրութի պայթյունից հետո Լիբանանի ոչնչացման սպառնալիքի մասին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը, հաղորդում է AP-ը:

Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել կոռուպցիայի եւ անփութության մեջ մեղադրանքների ֆոնին:

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվել է մոտ 200 մարդ:

«Այդ երկիրը անհետացման եզրին է: Պետք է անհապաղ ձեւավորել կառավարությունն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ անցկացնել»,-ասել է Լե Դրիանը:

Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմեկնի Լիբանան: