Մինսկում ձերբակալել են մոտ 20 լրագրողի. ՆԳՆ-ն դա պարզաբանել է փաստաթղթերի ստուգմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ոստիկանությունը մի խումբ լրագրողների է ձերբակալել, ովքեր պետք է լուսաբանեին Մինսկում ընդդիմության չարտոնված ցույցը:

Նշվում է, որ փաստաթղթերը ստուգելուց հետո նրանց բաց են թողել:

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել է, որ այլ լրագրողների հետ ձերբակալվել է: Նրա խոսքով՝ ստուգել են փաստաթղթերը:

Ձերբակալվածների թվում են եղել նաեւ AP-ի եւ Reuters-ի լրագրողները:

Նշենք, որ Մինսկում այսօր անցկացվում են ինչպես ընդդիմության, այնպես էլ Լուկաշենկոյի աջակիցների ցույցերը: