Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը նոր վարչապետի կընտրի սեպտեմբերի կեսերին, հաղորդում է Kyodo-ն:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է հայտնել իր հաջորդի անունը:

Ավելի վաղ Սինձո Աբեն հրաժարական է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով: Նա երկար տարիներ տառապում է խոցային կոլիտով, եւ վերջին շրջանում հիվանդությունը սրվել է:

Վարչապետի ենթադրյալ թեկնածուների թվում են պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան, ԱԳՆ նախկին ղեկավար Ֆումիո Կիսիդան, նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան եւ ՊՆ ղեկավար Տարո Կոնոն:

Ընդ որում, փոխվարչապետ Տարո Ասոն հայտարարել է, որ մտադիր չէ միանալ վարչապետի համար նախընտրական մրցավազքին: