Իսրայելը հույս ունի համաձայնագիր ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների կարգավորման մասին Վաշինգտոնում սեպտեմբերի կեսերին, հաղորդում է Reuters-ը։
Այդ իրադարձության ամսաթիվը կարող են որոշել Նեթանյահուի ավագ խորհրդականներն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Աբու Դաբի այցի շրջանակում բանակցությունների ժամանակ, հայտնել է Իսրայելի տարածքային համագործակցության նախարար Օֆիր Ակունիսը։
Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Կուշները եւ ԱՄՆ մյուս ներկայացուցիչները պետք է ժամանեն Իսրայել ԱՄէ կատարվելիք այցի համար։
«Այդ համաձայնագիրը (կարգավորման շուրջ) նախատեսվում է ստորագրել սեպտեմբերին Վաշինգտոնում։ Դա պետք է դառնա բանակցությունների արդյունքներից մեկը, որոնք կանցկացվեն առաջիկա 24 ժամում էմիրատներում եւ որոնց ընթացքում կորոշվի ստորագրման ամսաթիվը»,-նշել է նախարարը։
Նա հավելել է, որ Իսրայելի կառավարությունը հույս ունի, որ ստորագրման արարողությունը կկայանա նախքան հրեական Ամանորը՝ Ռոշ խա Շանա-ն, որը նշվում է սեպտեմբերի 18-ին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Իսրայելն ու ԱՄէ-ն հայտարարել են դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին, իսկ այդ գործընթացի միջնորդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է։





























