ԱՄՆ-ը չի միանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի որոնման եւ տարածման հարցով միջազգային կոալիցիայի նախաձեռնությանը այն պատճառով, որ կապված չէ ԱՀԿ-ի հետ, գրում է Forbes-ը:

ԱՀԿ-ի Covax նախաձեռնությունը ձգտում է մինչեւ 2021 թվականի վերջ 2 մլրդ դեղաչափ գնել պատվաստանյութերի արտադրողներից եւ դրանք տարածել ամբողջ աշխարհում:

Պոտենցիալ մասնակցության նպատակով քննարկումներին մասնակցում է 172 երկիր:

Եվրահանձնաժողովը հաստատել է, որ 400 մլն եվրո կներդնի այդ նախաձեռնության մեջ: ԱՀԿ-ն հայտարարել է, որ Գերմանիան եւս միանում է պակտին:

Ավելի վաղ ԱՀԿ-ն զգուշացրել է «պատվաստանյութերի ազգայնացման» մասին: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ «աշխարհի վերականգնումը պետք է տեղի ունենա միասնական ուժերով, քանի որ տնտեսությունները փոխկապակցված են»: