ԵՄ-ը հույս ունի մինչեւ տարեվերջ կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի 30 մլն դեղաչափ ստանալ AstraZeneca-ի հետ կնքած գործարքի շրջանակում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:
Առաջին խմբաքանակը կտրամադրվի ԵՄ բնակչության 6-7 տոկոսին:
Եվրահանձնաժողովը 336 մլն եվրո կանխավճար է արել առնվազն 300 մլն դեղաչափ գնելու համար:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլոր անդամ պետություններում միանման գին լինի,եւ որպեսզի նրանք պատվաստանյութը միաժամանակ ստանան»,-ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
Բրյուսելը պոտենցիալ պատվաստանյութի ձեռքբերման հարցով բանակցություններ է վարում նաեւ Johnson & amp; Johnson-ի, Sanofi-ի, Moderna-ի եւ CureVac-ի հետ :





























