Չինական ԶԼՄ-ները ռուսական ռազմական «Սարմատ», «Ավանգարդ» եւ «Յարս» համալիրներն անվանել են «միջուկային ռումբից էլ սարսափելի»: Այս մասին գրում է Sina պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հրապարակման հեղինակը հատկապես ուշադրություն է դարձրել «Ավանգարդ» հրթիռային համալիրին՝ նշելով, որ ամերիկյան ՀՕՊ համակարգը չի կարող այն խոցել, իսկ դրա ֆենոմենալ արագությունն այն դարձնում է արդյունավետ:

Նա նշել է, որ այդ հրթիռն ունակ է 15 րոպեում հասնել Վաշինգտոն:

Հեղինակի խոսքով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարավոր առճակատման դեպքում ԱՄՆ շրջանները կենթարկվեն հարձակման «Ավանգարդ»-ի կողմից:

Հոդվածում նշում է նաեւ Ռուսաստանի գերակայությունը հիպերձայնային զենքի ոլորտում: