«Լուսավոր Հայաստանը» եւս չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը: Այս մասին ԱԺ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ անօրինական գործընթացը, որը տեղի է ունեցել այս դահլիճում ՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ, շարունակվում է:
Նկատենք, որ ավելի վաղ ՍԴ դատավորների ընտրման գործընթացին մասնակցելուց հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:




























