Լիբանանի հյուսիսում ամենահետախուզվող ծայրահեղականի՝ Հալեդ Թելավիի տան խուզարկության ժամանակ հրաձգության հետեւանքով 3 զինծառայող է զոհվել, 1 զինծառայող լուրջ վնասվածք է ստացել, հաղորդում է Associated Press-ը:
Թելավին ԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ կապված ծայրահեղական խմբավորման անդամ էր:
Նշվում է, որ Թելավին եւ նրա երկու հանցակիցները թաքնվել են գյուղական տարածքում, որտեղ լիբանանյան ուժերն ավելի ուշ սպանել են նրան եւ այժմ փնտրում են հանցակիցներին:





























