Բադալյանների ընտանիքը շարունակում է բարեգործական գործունեությունն` այս անգամ Արցախի Հանրապետությունում։

Վահե եւ Վիգեն Բադալյաններին պատկանող Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ-ն, բարեգործական ծրագրի շրջանակներում, թվով ութ ամենագնաց է նվիրաբերել Արցախի Հանրապետության Ոստիկանությանը, Անվտանգության եւ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություններին։

Ծրագիրը միտված է աջակցելու Արցախի պետական ստրատեգիկ կառույցների նյութատեխնիկական բազայի շարունակական թարմացմանը։

Ֆասթ Կրեդիտը Հայաստանում գործող ամենահին եւ փորձառու վարկային կազմակերպություններից է։ Վարած քաղաքականության շնորհիվ կազմակերպությունն արժանացել է հաճախորդների բարձր գնահատանքին եւ ունի ավելի քան 130,000 հավատարիմ հաճախորդ։

Ֆասթ Կրեդիտն իր առաջին մասնաճյուղի դռները բացել է 1994թ.-ին։

Կազմակերպությունն ունի շուրջօրյա գործող 24 մասնաճյուղ եւ շինարարական փուլում են գտնվում եւս 7-ը։ Կարեւոր է նաեւ առանձնացնել` Ֆասթ Կրեդիտ հայաստանյան բրենդը ներկայացվել է նաեւ Մեծ Բրիտանիայում, որտեղ գործում են երեք գրասենյակներ Լոնդոնում եւ եւս երկուսը գտնվում են շինարարական փուլում։

Կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: