ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Մերձավոր Արեւելքի այլ երկրներին եւս վաճառել նույն համակարգերը, որոնք վաճառվել են Իսրայելին` նշելով տարածաշրջանի հարստությունը եւ հայտարարելով, որ դա օգուտ կբերի Միացյալ Նահանգներին:

«Հիմնականում դրանք շատ հարուստ երկրներն են»,- ասել է Թրամփը Fox News-ին Սպիտակ տան կողմից Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրերի ստորագրումից առաջ:

Նա նշել է, որ ԱՄԷ-ն ցանկանում էր մի քանի F-35 կործանիչ գնել: «Անձամբ ես խնդիր չունեմ: Բայց որոշ մարդիկ ունեն... Նրանք ասում են, որ գուցե նրանք (ԱՄԷ-ն) պատերազմ են գնում»: