ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների հարմարավետության և առողջության մասին, շարունակաբար մեծացնում է հեռահար ծառայությունների շրջանակը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Մոբայլ բանկինգ հավելվածը համալրվել է նոր հնարավորությամբ՝ այսուհետ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն առցանց գրանցվել ինչպես բջջային հավելվածի, այնպես էլ կայքէջի միջոցով:

Առցանց գրանցման համար անհրաժեշտ է այցելել հղումով կամ ներբեռնել ABB mobile banking հավելվածը App Store կամ Play Market հարթակներից:

Վերջերս հավելվածը համալրվել է նաև փոխանցում քարտին ծառայությամբ, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին 24/7 ռեժիմով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ իրենց ցանկացած հաշվից կատարել փոխանցում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերին (բացառությամբ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից թողարկված քարտերի)՝ մուտքագրելով միայն քարտի 16 նիշերը: Փոխանցված գումարը մուտքագրվում է քարտին հաշված րոպեների ընթացքում: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Մոբայլ բանկինգ հավելվածը հասանելի է iOS և Android հարթակներում: 

Մանրամասների համար այցելեք  

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից